Անդրանիկ Պետրոսյան՝ անհատական ցուցահանդես

Պետրոսյան Անդրանիկը սովորումէ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժնի չորրորդ կուրսում:

Նոյեմբերի մեկին մասնաճյուղի ցուցասրահում բացվեց Անդրանիկի ստեղծագործությունների անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները ունեին ընդգծված յուրահատկություն , որը կայանում է ծավալապատկերային շեշտված մտածողության մեջ: Թեմատիկ բազմազանությունը խոսում էր այն մասին, որ հեղինակը փնտրումերի մեջ է և առավելապես հետաքրքրված է կյանքի և իրականության բազմատեսանկյուն ուսումնասիրությամբ:

Բացման ժամանակ մասնագետների և դասախոսական կազմի խոսքում առանձնացվեց երիտասարդ քանդակագործի մտածողության յուրահատկություները:

Սովորելով քանդակագործ Արթուր Գևորգյանի կուրսում Անդրանիկ Պետրոսյանը կարողացել է ուսման տարիների ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ հմտություներ ու գիտելիքներ, ինչը տրամարդում է դեպի նորանոր սպասելիքների որպես երիտասարդ արվեստագետի:

Մեր մաղթանքներով և շնորհավորանքներով միանում ենք երիտասարդ արվեստագետին` ցանկանալով բուռն ստեղծագործական կյանք և հաջողություներ:

 

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.