Ցուցահանդես “Միասին”

Արդեն 10-րդ տարին է, ինչ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողներն այստեղ ունենում են խմբակային կամ անհատական ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ արտահայտվում է նրանց տաղանդը, մտածելակերպը, ընկալումները ժանրային արտահայտչական ձևերում։

Այսօր, նոյեմբերի 5–ին, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց  խմբակային ցուցահանդես։

«Միասին» խորագիրը կրող ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բուհի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի  4–րդ կուրսի ուսանողները։  Բացմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ և արվեստասեր հասարակություն։

Ցուցաահնդեսի բացման խոսքով հանդես եկավ  ռեկտոր Արամ Իսաբեկյանը` շնորհավորելով և մաղթելով նրանց երկար տարիների բեղուն աշխատանքային գործունեություն։

Իրենց ուղերձն ու մաղթանքներն հայտնեցին նաև կերպարվեստի ֆակուլտետի դեկան  Է. Վարդանյանը և գեղանկարի ամբիոնի վարիչ Ա. Գրիգորյանը։

Ներկայացված էին շուրջ 30 գեղանակրչական աշխատանքներ, որտեղ կարելի էր տեսնել, թէ ինչպես են ուսանողները ինքնատիպ դրսևորումներով ստեղծագործում  կերպարվեստի տարբեր` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, ժանրերում, ինչպես նաև կոմպոզիցիոն աշխատանքների ոլորտում: Աշխատանքներն իրենց որակական առումով ոչ միայն չէին զիջում, այլև լրացնում էին իրար՝ դարձնելով ցուցադրությունն ավելի համապարփակ։

 

Արվեստաբան Լ. խաչատրյան

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply