Գիտաժողով և վարպետության դասեր

Գիտաժողով և վարպետության դասեր

Sep 14, 2012

Արդեն չորս տարի է ինչ «Բուրգանով կենտրոն» դասական և արդի արվեստի թանգարանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 10-ը կազմակերպում է ԱՊՀ երկրների քանդակագործ ուսանողների գիտաժողով և վարպետության դասընթացներ: Այս տարի գիտաժողովին մասնակցել են 10 լավագույն երիտասարդ քանդակագործներ Հայաստանից, Բելարուսից, Ղրղստանից, Ադերեբեջանից, Ուկրաինաից և Ուզբեկստանից:

ԵԳՊ ակադեմիայի կողմից գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվել էին 3 թեկնածու՝ Գևորգյան Աշոտը, Սամվելյան Նարեկը և Հարությունյան Արգիշտին: Մրցույթի արդյունքով «Բուրգանով կենտրոնի» կողմից ընտրվեց Հարությունյան Արգիշտին:

 

 

Գիտաժողովի ընթացքում ուսանողների համար կազմակերպվել են կլոր սեղան քննարկումներ, քանդակագործության վարպետության երկխոսություններ և սեմինարներ: Վարպետության դասընթացները վարում էր Բուրգանով կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բուրգանովը:

Սեպտեմի 7-ին «Բուրգանով կենտրոն» դասական և արդի արվեստի թանգարանում տեղի ունեցավ գիտաժողովի մասնակից երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին գիտաժողովի շրջանակներում կատարած քանդակները:

Print Friendly
FacebookPrintEmailShare

Պատասխան թողնել

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube