“Հայոց խաչքարեր” նախագծի մեկնարկը

Հայոց խաչքարերնախագծի մեկնարկը

 

Օգոստոսի 21-սեպտեմբերի 13-ը Հայաստանում էր գտնվում ճապոնացի պրոֆեսոր Կունիտո Նագաոկան իր օգնական Իրմտրաուդ Շմիցի հետ:

Այցի նպատակն էր իրականացնել “Հայոց խաչքարեր” նախագիծը, որի առնչությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2011 թ.-ին, երբ վերջինս ԵԳՊ ակադեմիա էր ժամանել նախապատրաստական աշխատանքները քննարկելու համար:

Այս տարի մեկնարկեց պրոֆ Նագաոկայի նախագծի գործնական փուլը, որին մասնակցություն ունեցավ նաև ԵԳՊԱ ուսանող Մանվել Մաթևոսյանը:

Նա պրոֆեսորի խմբի հետ միասին այցելեց Էջմիածին և ականատես եղավ ճապոնացի գիտնականի կիրառած TAKU-HON տեխնիկայով գանձարանի խաչքարերի սիմվոլների պատճենահանմանը:

Leave a Reply