Այցելություն Ֆլորենցիա

Հուլիսի 14-24-ը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Ա. Իսաբեկյանը և Միջազգային կապերի վարչության ղեկավար Մ. Պատվականյանը փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեցին Իտալիայի Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիան և հանդիպում ունեցան տվյալ հաստատության ղեկավարների`պրոֆ. Լուչիանո Մոդիկայի, Ջուլիանա Վիդետտայի, պրոֆ. Էդուարդ Մալաջիջիի և ակադեմիական անձնակազմի հետ, որից հետո ծանոթացան բաժիններին և լաբորատորիաներին: Այցը հագեցած էր ուսումնական բնույթի քննարկումներով, հետագա համատեղ ծրագրերի իրականացման և փոխադարձ համագործակցության ամրապնդման հեռանկարներով:

Այցի ընթացքում քննարկվեցին նաև ուսանողների փոխանակման և փոխադարձ այցի հետ կապված մանրամասներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.