Գրաֆիկա

Գրաֆիկա

Jul 24, 2012

Գրաֆիկական արվեստը կերպարվեստի առավել արտահայտիչ տեսակներից է: Այն ոչ միայն արտահայտամիջոց է, այլ նաև մտածելակերպ: Գրաֆիկական տեխնիկաների ու նյութերի բազմազանությունը արվեստագետին առավել լայն հնարավորություն է տալիս արտահայտելու իր պլաստիկ մտահղացումը: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որտեղ երկար տարիներ է ինչ գրաֆիկայի մասնագիտությամբ ուսուցում է կազմակերպվում:

Ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի հիմնական խնդիրն է բարձր որակավորման արվեստագետներ պատրաստել հաստոցային գրաֆիկայի, գրքի գրաֆիկայի և գրքի պատկերազարդման համար: Բակալավրի` 4 և մագիստրոսի 2 տարվա առկա ուսուցման կրթական ծրագրերով ուսանողները սովորում են գծի միջոցով ստանալ ծավալային պատկերներ, ստեղծել գրաֆիկական կոմպոզիցիոն նախագծեր /հաստոցային, գրքի գեղարվեստական ձևավորման/: Այնքան, որքան գրաֆիկական արվեստի հիմնական արտահայտամիջոցը նյութի վրա աշխատանքն է, ապա կրթական ծրագրում դրան հատուկ ուշադրություն է հատկացվում և ուսուցման ընթացքում ուսանողները ձեռք են բերում կոմպոզիցիային համապատասխան գրաֆիկական նյութերի ընտրության ու կիրառման հմտություն: Տիրապետում են նաև դրանց օգտագործման տեխնիկաներին ու տեխնոլոգիաներին /լիտոգրաֆիա, լինոգրաֆիա, ցինկոգրաֆիա, օֆօրտ, գրավյուրայի տարբեր տեսակներ և այլն/: Կրթական ծրագրում կրեդիտների զգալի մասը տրվում է կոմպոզիցիային ու նյութի վրա աշխատանքին: Դասավանդվող մասնագիտական առարկաներն են նաև գծանկարչությունը, շրիֆտը, պլաստիկ անատոմիան, հեռանկարչությունը: Ուսանողները որոշ դասընթացներ ու մոդուլներ կարող են անցնել նաև իրենց ընտրությամբ : Մասնագիտական ուսուցման համար չապազանց կարևոր է պրակտիկան: Գրաֆիկայի բաժնի ուսանողների պարակտիկանկազմակերպվում է ակադեմիայի լաբորատորիայում, հրատարակչություննրում տպարաններում:

Գրաֆիկայի ամբիոնն ունի դասավանդման տասնյակ տարիների փորձ և հստակ մշակված մեթոդիկա: Զգալի թիվ են կազմում այստեղ սովորող արտասահմանցի ուսանողները: Այս բաժնի շրջանավարտների աշխատանքները հաճախ կարելի է տեսնել հանրապետության և արտասահմանյան ցուցահանդեսներում, պատկերասրահներում: Ակտիվ ստեղծագործում են նաև ամբիոնի դասախոսները:

Բաղդասարյան Արա - ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Սահակյան Աբրահամ -դոցենտ

Հարությունյան Աշոտ -դոցենտ

Գևորգյան Կարինե -ասիստենտ

Սահակյան Տիգրան -Ասիստենտ

Print Friendly
FacebookPrintEmailShare

Պատասխան թողնել

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube