Թեմատիկ սեմինար

Ս.թ. հուլիսի 9-10-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունենալու Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխման փորձագետների տարբեր երկրների թիմերի համար նախատեսված թեմատիկ սեմինարը «Հետազոտական հենքով կրթություն բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի մակարդակներում»: Սեմինարի ընթացքում քննարկվելու են տարբեր մակարդակների կրթական ծրագրերում և բաղադրիչ մոդուլներում հետազոտական բաղկացուցիչն ուժեղացնելու և հետազոտական հենքով բարձրագույն կրթությունը կազմակերպելուն առնչվող խնդիրները: Հաշվի առնելով նշված խնդիրների արդիականությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ թեմատիկ սեմինարն անց է կացվելու Հայաստանում` Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի և Հայաստանի Բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) ազգային փորձագիտական խմբի նախաձեռնությամբ սեմինարի ավարտին` հուլիսի 11-ին, կազմակերպվելու է վերջինիս արդյունքները ամփոփող հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)` ուղղված հայ ակադեմիական հանրությանը: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև հետազոտության վրա հիմնված կրթության կազմակերպման Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձը:

Հանդիպմանը մասնակցություն կունենան ներկյացուցիչներ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի բուհերից, փորձագետներ Եվրամիությունից և գործընկեր երկրներից: Միջոցառմանը ներկա կգտնվեն Եվրոպական հանձնաժողովի մանդատի ներքո գործող Կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության (EACEA) «Տեմպուս» բաժնի ներկայացուցիչներ Ժաք Կեմպը և Ֆրանց Շտայդելը:

Սիրով հրավիրում ենք Ձեզ և Ձեր գործընկերներին մասնակցելու կայանալիք հանդիպմանը (հուլիսի 11): 

Կից ներկայացնում ենք օրակարգը անգլերեն և հայերեն լեզուներով:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Հարգանքներով`

Անի Թորոսյան

Համակարգողի օգնական

Հայաստանում Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.