Պրակտիկա Դիլիջանում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները 2012թ. հունիսի 15-ից մինչև հունիսի 25-ը ամառային պրակտիկան անցկացրին Դիլիջանի մասնաճյուղում: Օրվա մեծ մասը տրամադրվում էր էտյուդներին և ճեպանկարներին, որոնք թե կատարման ընթացքում, և թե օրվա վերջին քննարկվում էին խմբի ղեկավար, գեղանկարիչ, պրոֆեսոր Վիլիկ Զաքարյանի հետ: Դիլիջանյան էտյուդների կատարման ընթացքում պարոն Վ. Զաքարյանը մեզ ծանոթացնում էր պլեներային խնդիրներին ու գունային հեռանկարին, բնանկարի պլանային հաջորդականությունների ու գունային կոլորիտի խնդիրներին:

 

 

Գոշավանքում հարստացրինք մեր էտյուդների շարքը, այցելեցինք Դիլիջանի պատկերասրահ, որը դիտեցինք մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով, նորից ամեն մի կտավի լուծումը քննարկելով ու վերլուծելով պրակտիկայի ղեկավարի հետ:

Խմբի ղեկավար Վ. Զաքարյանը ջանք չէր խնայում մեզ ծանոթացնելու գեղանկարի խնդիրներին, նկարի ճիշտ կառուցվածք ստեղծելու օրինաչափություններին: Այդ օրերի ընթացքում մենք մասնագիտատական զգալի աճ ունեցանք:

Հաճելի ու օգտակար օրեր անցկացրինք, սովորելով նորանոր գիտելիքներ, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ազիզյանին և բոլոր կազմակերպիչներին:

 

Գեղանկարի ու գրաֆիկայի 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ

 

 

[facebook]

 

 

Leave a Reply