«Օգնենք Նելլիին»

Հունիսի 25–ին Երևանի Գեղարվեստի պետական Ակադեմիայի Ալբերտ և Թով բոյաջյան ցուցասրահում բացվեց հերթական ցուցահանդեսը` «Օգնենք Նելլիին» խորագրով: Ակադեմիայի ուսանողներն ու դասախոսները տարբեր նախաձեռնություններով գումար են հավաքում` Նելլին օգնելու համար, ով հիվանդ է սուր լեյկոզով։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ասում է` մեր միջոցները մեր արվեստն է, և միայն այսպես կարող ենք օգնել մեր շնորհալի ուսանողուհուն:

 

 

Ընկերներն ու դասախոսներն արդեն մի քանի բարեգործական ցուցահանդես-վաճառք են կազմակերպել, փողոցում երթ-դրամահավաք անցկացրել, նաև ակադեմիայի 2 մասնաշենքում տուփեր են տեղադրել,ով առանձին իր լուման ունի այստեղ։

Պատրաստվում ենք նոր միջոցառումների և մինչև վերջ պայքարելու ենք Նելլի կյանքի համար, – ասում են Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողները։

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.