Վերապատրաստման ծրագիր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակն այս տարի կրկին իրականացնելու է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման (Junior Faculty Development Program/ JFDP) կրթաթոշակ ծրագիրը: Այս ծրգիրը հնարավորություն է ընձեռում բուհերի դասախոսներին և վարչական անձնակազմին 5 ամսով մեկնել ԱՄՆ ուսումնասիրելու ամերիկյան համալսարանների փորձը և դասավանդման մեթոդները, ստեղծելու նոր կամ մշակելու արդեն դասավանդվող առարկաների ուսումնական պլաններ, ինչպես նաև դասախոսելու ամերիկյան բուհերում:

Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի և մի շարք ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում հետևյալ մասնագիտություններով` ամերիկագիտություն, ճարտարապետություն և քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, խաղաղություն/հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրում, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա, այլ:

Այն դասախոսներն, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, կարող են դիմումներ ներկայացնել այս ծրագրի մրցույթին մասնակցելու համար:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2012թ. հունիսի 18-ն է:

JFDP-ի մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու և հայտերը վերցնելու համար խնդրում ենք դիմել Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակ:

Հասցե: Մ. Բաղրամյան պողոտա, շենք 1, բն.1

Հեռ./Ֆաքս` 54-40-12, 54-40-15, 56-00-45

Էլ-կայք` http://americancouncils.am; www.jfdp.org

Էլ-փոստ` americancouncils@americancouncils.am

 

 

Leave a Reply