Զարդերի դիզայնի մրցույթ

Աշխարհահռչակ Թաթեոսյան Լոնդոն (Tateossian London www.tateossian.com ) Ընկերությունը Հայտարարում է Զարդերի Դիզայնի Մրցույթ Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ուսանողների համար

Մասնակցության համար անհրաժեշտ է.
• Ներկայացնել զարդերի 1-3 նմուշներից բաղկացած հավաքածուի էսքիզներ, հիմնականում արծաթի հիմքի վրա (կարելի է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանացի)
• Էսքիզները պետք է լինեն Թաթեոսյան ոճի մեջ (ունենան Թաթեոսյան ոճի տարրեր) և համապատասխանեն վերջինիս հավաքածուներին
• Թաթեոսյանի հեղինակային ոճը նոր նյութերի, տեխնիկաների, գաղափարների, նոր կաղապարների օգտագործումն ու վերարտադրությունն է ,
• Անհրաժեշտ է հաշվի առնել նմուշների արտադրության տեխնիկական կողմը (չափերը, մասշտաբը)
• Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նմուշները դրվելու են արտադրության մեջ:
• Ուշադրություն դարձնել ստեղծած էսքիզի կոմերցիոն կողմին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ էսքիզի հիման վրա ստեղծված նմուշները վաճառվելու են խանութում:

Հաղթող էսքիզների պատրաստի նմուշները կվաճառվեն Թաթեոսյան խանութում, իսկ հաղթողի անունը կգովազդվի:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց գաղափարները ներկայացնել մատիտանկարի /գունանկարի տեսքով կամ CAD ֆորմատով: Ողջունելի կլինի էսքիզների ինքնատիպ ներկայացումը:

Էսքիզների ներկայացման վերջնաժամկետն է 15 օգոստոսի, 2012 թ: Հաղթողի եվ պատրաստի նմուշների շնորհանդեսը նախատեսվում է 2012 թ հոկտեմբերի վերջին, Երեւանում:
Թաթեոսյան Լոնդոն ընկերության էլ.- հասցեն է` YAFA.Competition@Tateossian.com, իսկ երևանյան հասցեն` Մաշտոցի պող. 48:
Մինչև էսքիզների ուղարկումը pdf ֆայլով կամ Թաթեոսյան խանութ-սրահ ներկայացնելը, /Մաշտոցի 48/ կարող եք դիմել ԵԳՊԱ-ի դասախոսներ` Գրիգոր Գրիգորյանին, հեռ. 077 44-14-24 , e-mail: grigoryan_g@rambler.ru ինչպես նաև
Սեդրակ Առուստամյանին , հեռ. 091 54-74-58 կամ 055 54-74-51, որոնք Ձեզ կուղղորդեն էսքիզների պատրաստման , մասնագիտական-խորհրդատվական հարցերով :

Խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հուլիսի 15-ը էլ. նամակով Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանին /marpatv@yahoo.com stepanyannaira@yahoo.com /:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.