Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1 -ին, նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը մայրաքաղաքը լի է լինում փոքրիկների խինդ ու ծիծաղով, գունավոր փուչիկներով, հետաքրքիր միջոցառումներով, տոնախմբություններով, կավճանկարներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ և նվերներով, նույնը կարող էինք տեսնել Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում, որի պատերը ջերմորեն գրկել էին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի աշխատակիցների երեխաների և թոռնիկների ձեռքի աշխատանքները, որոնք զարմացնուն էին իրենց անսպառ երևակայությամբ ու գունային վառ, համարձակ և յուրահատուկ լուծումներով արված աշխատանքներով:

 

 

 

 

Այստեղ կազմակերպված տոնական գունագեղ միջոցառմանը մասնակից դարձան ոչ միայն մասնակից– երեխաները, նրանց ուղեկցող ծնողները, տատիկ-պապիկներն ու բարեկամները, այլև Ալբերտ Բոյաջյանը և ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ովքեր իրենց բարեմաղթանքներով և ջերմ խոսքերով կատարեցին բացման արարողությանը և շնորհավորեցին փոքրիկ մասնակիցներին։

 

 

[facebook]

 

 

Leave a Reply