«Եվրոպայի օր»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ս.թ. մայիսի 12-ին կազմակերպել էր «Եվրոպայի օրվա» տոնակատարությանը Հյուսիսային պողոտայում: Տոնակատարությունը մեկնարկեց տեղեկատվական ցուցահանդեսով, որի ընթացքում այցելուները ծանոթացան եվրոպական մշակույթին և ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությանը:

Առանձին տեղեկատվական տաղավար հատկացված էր Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակին, որտեղ ներկայացվեցին Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերը:

Այս միջոցառմանը, «Կրթություն» տաղավարում  մացնակցեցին նաև Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Միջազգային հարաբերությունների վարչության աշխատակիցներ Հովհաննես Թաջիրյանը, Նաիրա Ստեփանյանը, Ռուզաննա Հակոբյանը և Արմեն Հովհաննիսյանը:

 

 

Միջոցառման ընթացքում իրականացվեցին շփումներ հիմնականում ուսանողության հետ, նրանց բուկլետների, գովազդների, պաստառների ձևով տրվեցին տեղեկություններ ԵԳՊԱ-ում կատարվող կրթական բարեփոխումների մասին:

 

 

Վերջինս հանդես եկավ շնորհանդեսով, ուր մանրամասն տեղակություններ տվեց ԵԳՊԱ-ում՝ հիմնականում արվեստի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Տեմպուսի շրջանակներում առկա գործընթացների մասին:

Տեղեկատվական ցուցահանդեսին համընթաց կազմակերպվել էին նաև ավանդական պարերի դասընթացներ, մրցույթներ և խաղեր:
Միջոցառումը եզրափակվեց ֆոլք համերգով և DJ երեկույթով:

 

 

[facebook]

 

 

Leave a Reply