«Մայիսի 9, Շուշիի ազատագրում»

Արցախյան պատերազմում բեկումնային դարձած, հայոց մերօրյա զինուժի փառքը համարվող Շուշիի ազատագրման մասին արդեն քսան տարի գրվում, խոսվում, քննարկվում, մեկնաբանվում է: Նոր խոսք թերևս, հնարավոր չէ գտնել: Սակայն մայիսի 8-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում բացված ցուցահանդեսում ԵԳՊԱ-ի դիզայնի և համակարգչային գրաֆիկայի բաժնի մի խումբ ուսանողներ իրենց ասելիքը բարձրաձայնեցին արվեստի լեզվով:

 

 

 

Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված «Մայիսի 9, Շուշիի ազատագրում» խորագիրը կրող այս ցուցահանդեսում ներկայացված բոլոր գործերը պլակատային բնույթի են, որոնք հայտարարություն են պատերազմում կռված ռազմիկների, ազգային հաղթանակած ոգու, միասնության, Շուշիի զարթոնքի ու վերածննդի մասին:

Աշխատանքներում օգտագործված են պատկերներ, ֆիգուրներ, տեսարաններ և տեքստային, երբեմն, ագիտացիոն կարգախոսեր Մեկ ազգ երկու պետություն», «Անվճար ուսուցում. Անվճար բուժօգնություն. Օգնենք մեր հերոսների զավակներին», «Շուշիի ազատագրումը պատմական Հայաստանի վերակերտման գործընթացի սկիզբն է» “МЫ ЕДИНЫ”), ինչի միջոցով ուժեղանում է հանդիսատեսի վիզուալ ազդեցությունն ու գիտակցական ընկալումը:

 

 

Այս մոտեցումը արտահայտում է ուսանողների աշխատանքների գրաֆիկական դիզայնի մակարդակը` ապահովելով ինֆորմացիոն ու կոմունիկացիոն կողմը նույնպես:

Արցախյան պատերազմի մասին ցուցահանդեսում հատկապես պլակատային ոճով հանդես գալը ուսանողների կողմից պատահական չէ, քանի որ պլակատը խորհրդային կերպարվեսում հանդիսացել է ամենակարևոր ոճը` ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ քաղաքացիական պատերազմի տարիներին:

 

Գայանե Պապիկյան

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.