«Կարմիր և Սև»

Գյումրու մասնաճյուղ, Տաթև Հարթենյան, անհատական նախագիծ

 

 

Տաթև Հարթենյանի անհատական նախագծում ներկայացված գործերը կրում են կանացի առեղծվածային աշխարհի համընդգկող խորհուրդը: Ծաղիկների ոճավորմամբ կատարված աբստրակցիաներում է թաքնված նկարչուհու զգացմունքային ներաշխարհի բանալին: Դա երազանքների, սիրո, տենչանքի, լույսի ու խավարի, թռիճքի ու վայրէջքի, անվերջ սպասումի պատմությունն է:

 

 

Կին և ծաղիկներ. կապող օղակը` բնությունը: Խառը տեխնիկայով կատարված աշխատանքերը յուրօրինակ մատուցման շնորհիվ դիզայներական հայտնություն կարող են լինել ինտերիերի ձևավորման մեջ և միևնույն ժամանակ օգտագործվել գործվածքների և պաստառների արտադրությունում:

 

 

Նուրբ գունային լուծումներով կատարված աշխատանքների կողքին կարելի է տեսնել հակադիր գույներով հագեցած աբստրակցիաներ: Ադպիսին է Տաթևը` քնքուշ և ուժեղ ,երազկոտ և վճռական, զիջող ու պայքարող, սակայն միշտ շատ…

Արաքս Մարգարյան, Արվեստագիտության թեկնածու

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.