«ՍԻՆԹԵԶ» խմբակային ցուցահանդես

ՍինթեզԱրվեստ սիրող և հատկապես ստեղծող մարդը միշտ ուզում է իր ասելիքը փոխանցել մյուսներին, Բոյաջյան ցուցասրահն էլ սիրով ներկայանալու դաշտ է ստեղծել նրանց համար:

Այսօր` ապրիլի 3-ին, Բոյաջյան ցուցասրահում կայացավ ԵԳՊԱ-յի գրաֆիկայի, քանդակի և գեղանկարի բաժնի ուսանողների «Սինթեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

 

 

 

Ցուցահանդեսին ներկայացված էին Լիլիթ Արսենյանի, Աշխեն Քուրդյանի, Հասմիկ Հոխանյանի, Մանվել Ղալաչյանի, Ալեքսանդր Բադալյանի, Վահան Գալստյանի աշխատանքերը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին նրանց ուսանողական եւ վերջին տարիներին կատարած գեղանկարչական, գրաֆիկական, քանդակ և կեռամիկական աշխատանքերը: Թեմատիկ կոնկրետ ուղղվածություն չկա. ներկայացված են տարբեր ոճի աշխատանքեր` բնանկար, դիմանկար, նատյուրմորտ և այլն:

 

 

Պայծառ, լուսեղ, հարուստ գունախաղով, ներքին ջերմությամբ ու զգացմունքայնությամբ լի, երբեմն հախուռն, խորքում միշտ լույսի եւ արարումի ապասումով,- այսպիսին կարելի է բնութագրել նկարչուհի Լիլիթ Արսենյանի ստեղծագործությունները դիտելիս («Զգացում», «Գարուն է գալիս, արի», «Ապաշխարություն», «Հավերժություն» և այլն):

Աշխեն Քուրդյանի աշխատանքներն ինքնատիպ են, առանձնանում են իրենց գույնով և ոճով («Դեպի հավերժություն», «Երազիս մեջ»): Նա կարողանում է նկարել երեխայի նման, պահպանել մաքրությունն ու պարզությունը:

Հասմիկ Հոխանյանի գրաֆիկական աշխատանքերը տարբեր են իրենց թեմատիկայով («Դիլիջան», «Կաս, թե չկաս»), և այլն տեսնում ենք գույնի նուրբ զգացողություն, իսկ կատարման տեխնիկայով, նկարներից շատերը փորագրանկարի տպավորություն են թողնում:

Մանվել Ղալաչյանի յուրաքանչյուր նկար մի առանձին աշխարհ է, որտեղ արտահայտված է նկարչի փիլիսոփայական մոտեցումը մարդկային էությանը («Դալիականա Նիկե», «Նուրի», «Երազիս մեջ», «Ճակատագրի բերումով») և այլն: Իսկ Վահան Գալստյանի («Անկախության առաջամարտիկը», «Լիլիթ») և Ալեքսանդր Բադալյանի («Հանդիպում», «Կոմիտաս», «Մայրամուտ») քանդակները և կեռամիկական աշխատանքները շատ ինքնատիպ և հետքրքրական են։

 

 

Share

 

 

Share

Պատասխան թողնել

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube