Հանուն Հայաստանի թռչունների պաշտպանության

Այսօր բացվեց Թռչունների օրվան և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որը նպատակ ուներ բարձրացնել հանրային իրազեկվածությունը թռչունների և կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից` Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

 

 

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կողմից` Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

Ուսանողները հանրության ուշադրությանը ներկայացրին ավելի քան 50 արվեստի աշխատանքներ, ներառյալ` գրաֆիկա, նկարներ, բատիկա, վիդեոարտ, պոպարտ, դեկորատիվ կիրառական ու գրաֆիկական աշխատանքներ:

 

 

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Այս ցուցահանդեսը ոչ միայն ընդգծում է, թե ինչպես է երիտասարդ սերունդը հասկանում կենսաբազմազանության կարևորությունը, այլև գործողությունների կոչ է անում` պաշտպանելու Հայաստանի և մեր երկրագնդի հարուստ կենդանական ու բուսական աշխարհի բազմազանությունը: ՄԱԿ-ի դռները միշտ բաց են ակտիվ երիտասարդների համար»:

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում առաջիններից է ստորագրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիան 1992թ.:

 

 

[facebook]

 

 

Leave a Reply