«Արտադրություն, ինքնություն, նորարարություն» ցուցահանդես

«Ես հայ եմ» նախաձեռնող խումբը Մարտի 30-ից ապրիլի 1-ը «Տուն դեպո» սրահում (Արցախի փող. 23/6, «Տուն դեպո» առևտրի կենտրոն) կազմակերպել է «Արտադրություն, ինքնություն, նորարարություն» խորագրով ցուցահանդես, որի նպատակն է ի մի բերել հայկական նորարարությունները և արտադրանքը առևտրաարտադրական, առողջապահական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում:

 

 

Ցուցահանդեսին մասնակցում են նշված ոլորտները ներկայացնող շուրջ 120 կազմակերպություն, այդ թվում և Երևանի Գեղարվեստի Պետակլան Ակադեմիայի ուսանողներն իրենց աշխատանքներով: Ավանդական ցուցահանդեսից բացի համապատասխան տեխնիկայով համալրված դահլիճում կազմակերպվել էին շնորհանդեսներ և ներկայացուցչական միջոցառումներ, որոնց մասնակցում էին մշակութային, գիտական և սոցիալական տարբեր ոլորտներում ավանդ ունեցող մարդիկ, նշանակալից դեմքեր:

 

 

 

[facebook] [/facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.