Հագուստի մոդելավորում

Հագուստի մոդելավորում

Jul 18, 2011

Դիզայնի ամբիոնում ուսուցում է կազմակերպվում «հագուստի մոդելավորում» մասնագիտության գծով: Այս բաժնի ուսանողները սովորում են լուծել հագուստի մոդելավորման բարդ խնդիրներ, ստեղծել նորաձևության ժամանակակից գեղագիտական բարձր ճաշակի մոդելների նախագծեր, նյութի վրա իրականացնել կոմպոզիցիոն մտահղացումները: Կարևոր նշանակություն է տրվում նաև ազգային տարազի պատմության ուսումնասիրությանը և եվրոպական նորաձևության զարգացման միտումներին: Այս մասնագիտության գծով ուսուցանվող հիմնական առարկաներն են` կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, տեխնոլոգիա, կոնստրուկտավորում, արխիտեկտոնիկա, ազգային տարազի զարդանախշ, եվրոպական հագուստ և այլն:

Մագիստրական կրթական ծրագրերում հատուկ կարևորություն է տրվում ուսանողների հետազոտական ունակությունների զարգացմանը: Ամբիոնն ունի համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիաներ, համակարգչային լսարաններ: Տեսական ուսուցումը զուգակցվում է պրակտիկաներով: Այս բաժնի լավագույն շրջանավարտները կարող են շարունակել ուսումը ասպիրանտուրայում:

Դիզայնի ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության տվյալ ոլորտի լավագույն մասնագետները`

 

Գագիկ Գևորգյան- ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ,

Ստեփան Գյուլխասյան-պրոֆեսոր

Արմեն Բուբուշյան-պրոֆեսոր

Կարեն Աղամյան- պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Ստեփան Մուղնեցյան-դոցենտ

Նունե Աղբալյան-պրոֆեսոր

Գայանե Սարիբեկյան-պրոֆեսոր

Արթուր Թարմինյան-պրոֆեսոր

Արմեն Կանայան-դոցենտ

Հասմիկ Մնացականյան-դոցենտ

Բուբուշյան Ռուբեն-արվեստագիտության թեկնածու

Նինա Գաբրիելյան-ասիստենտ

Ռուզաննա Հարոյան- ասիստենտ

Օվսաննա Նազարյան-ասիստենտ

Արևհատ Մնացականյան-ասիստենտ

Գևորգ Վարդանյան-ասիստենտ

Կարապետ Շեխյան-ասիստենտ

 

Ամբիոնը համալրված է նաև երիտասարդ դասախոսական կադրերով` Մալխասյան Հայկ, Արսենյան Հայկազ, Փարվանյան Դավիթ, Ավետյան Լիլիթ, Հակոբյան Արուսյակ և այլն:

 

Print Friendly
FacebookPrintEmailShare
  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube