Վավ Հակոբյան` անհատական ցուցահանդես

 

Art Café Arvestanots- ում փետրվարի 6-ին տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի երրորդ գեղանկարի կուրսի ուսանող՝ Վավ Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացումը, այն կգործի մինչև փետրվարի 18-ը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի պապի` Ռաֆայել Հակոբյանի հիշատակին: Ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում 2010-2011թթ աշխատանքները:

 

 

Ես միշտ ենթադրում եմ, որ արվեստագետը` ստեղծագործողը, երկու Ես է ունենում` երկրային և երկնային: Այդ երկու եսերի կռիվը եթե կա, ուրեմն այդ ստեղծագործողը ճանապարհ ունի. ես մի բան կարող եմ ասել` այդ կռիվը իր մոտ կա, իր կռիվն է, իր երկու եսերի կռիվը և նրա նկարները դրա մասին են խոսում: Միանգամից կարող եմ ասել, երրորդ կուրսում է սովորում, բայց զգացվում է ` ինչ է դառնալու, եթե չշեղվի: Այս նկարիչը շատ շուտով, ինձ թվում է` ժամանակակից արվեստի թանգարանում ցուցահանդես է բացելու: Ինչու՞, որովհետև մեզ համար այսօր շատ կարևոր է այն ինչ որ այս գենը տալիս է չկորցնենք, պահպանենք, իր շուրջը լավ մթնոլորտ ստեղծենք, մնացածն արդեն իր գործն է: Վիճակ պետք է ստեղծել, որ մարդն ոգևորվի, վիճակ պետք է ստեղծել, որ իրեն չխանգարեն. ինքն իր երկու եսով ամեն ինչ կանի: Ասեմ ավելին` մարդիկ կան, որոնց սովորեցնել չի կարելի. կամ կլինի կամ չի լինի: Եթե իրեն վերևից մի բան կպել է, ուրեմն մնում է ինքը տեր լինի և կայանա: Ես պատասխանատվությամբ ասում եմ, որ այդ բանը նրա մոտ կա, գոյություն ունի, իսկ թե ինչ նկարիչ ինքը կդառնա` միայն իրենից է կախված, մեզնից բոլորիցս կախված է մի բան` չխանգարել, չտապալել, այլ ուրախանալ, որ ևս մի նկարիչ ծնվեց, որ մեր ազգի դեմքը պահող ևս մեկը ծնվեց, դա է մեր դեմքը` գիտություն և մշակույթ, ուրիշ բան չունենք:

Ուզում եմ շնորհավորել նկարչին, ես ուզում եմ ցանկանալ, որ ինքը հավատարիմ մնա, չշեղվի, մտնի նկարչության մեջ, ոչ ոքի չլսի, դա իր խնդիրն է: Կարևորն այն է, որ այդ ցեցը կա մարդու մեջ ու մենք բոլորս պիտի ուրախանանք, շնորհավորենք և աշխատենք իրեն օգտակար լինել:

 

Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանի տնօրեն` Լևոն Իգիթյան

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.