Feb 1, 2012
Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ կերպարվեստի տարբեր ոլորտների, մասնավորապես` հաստոցային գեղանկարչության, ստեղծագործական–հետազոտական, ուսումնամեթոդական, ստեղծագործական վերականգնողական, ազգային և համաշխարհային կերպարվեստի զարգացման փորձի ուսումնասիրման, ընդհանրացման, գեղագիտական դաստի արակության և այլ ոլորտների համար: Որակավորումը` արվեստագիտության մագիստրոս: Ուսման ձևը`առկա, ուսման տևողությունը 2 տարի:
«Գեղանկարչություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրը`
I-ին կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
- Ստեղծագործական հոգեբանություն (2 կրեդիտ)
- Գրաֆիկա (8 կրեդիտ)
- Գեղանկարչություն (9 կրեդիտ)
- Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
- Մոդեռն արվեստի պատմություն (2 կրեդիտ)
- Հաստոցային գրաֆիկայի տեխնիկա (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Օտար լեզու
- Հայ մանրանկարչական արվեստը
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Ինֆորմատիկա
II-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
- Գեղագիտություն (2 կրեդիտ)
- Գրաֆիկա (8 կրեդիտ)
- Գեղանկարչություն (9 կրեդիտ)
- Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
- Գունատեսություն (2 կրեդիտ)
- Գեղանկարի դասավանդման մեթոդիկա (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Օտար լեզու
- Հայ մանրանկարչական արվեստը
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Ինֆորմատիկա
III-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
- Նախադիպլոմային պրակտիկա (20 կրեդիտ)
- Դիպլոմային ղեկավարի սեմինար (10 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Օտար լեզու
- Հայ մանրանկարչական արվեստը
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Ինֆորմատիկա
IV-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
- Մագիստր. դիպլոմային աշխ. Կատարում (24 կրեդիտ)
- Պորտֆոլիո նախագիծ (4 կրեդիտ)
Դիպլոմային աշխ. Պաշտպանություն (2 կրեդիտ)
Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը (ըստ ուսանողի նախասիրության) կատարվում է մագիստրական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր): Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև` բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը, հաստատում է համապատասխան ամբիոնը:
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Օտար լեզու
- Հայ մանրանկարչական արվեստը
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Ինֆորմատիկա





















