Feb 1, 2012
Պատրաստում ենք բարձր որակավորման ստեղծագործող մասնագետներ հաստոցային և մոնումենտալ քանդակագործության, պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող քանդակների վերականգնման, ինչպես նաև մշակույթի ոլորտի հետազոտական աշխատանքների կատարման համար: Որակավորումը քանդակագործության մագիստրոս: Ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2 տարի:
«Քանդակագործություն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրը`
I-ին կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
• Ստեղծագործական հոգեբանություն (2 կրեդիտ)
• Գրաֆիկա(6 կրեդիտ)
• Ճարտարապետական նախագծում (3 կրեդիտ)
• Քանդակագործություն (8 կրեդիտ)
• Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
• Վերականգնման տեխնիկա (2 կրեդիտ)
• Դասավանդման մեթոդիկա (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
• Անգլերեն
• Ռուսերեն
• Ֆրանսերեն
• Ինֆորմատիկա
II-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
• Գեղագիտություն (2 կրեդիտ)
• Գրաֆիկա (6 կրեդիտ)
• Ճարտարապետական նախագծում (3 կրեդիտ)
• Քանդակագործություն (8 կրեդիտ)
• Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
• Կրկնօրինակման տեխնիկա (2 կրեդիտ)
• Հետազոտական ծրագիր (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
• Անգլերեն
• Ռուսերեն
• Ֆրանսերեն
• Ինֆորմատիկա
III-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
• Նախադիպլոմային պրակտիկա (20 կրեդիտ)
• Դիպլոմային ղեկավարի սեմինար (10 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
• Անգլերեն
• Ռուսերեն
• Ֆրանսերեն
• Ինֆորմատիկա
IV-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
• Մագիստր. դիպլոմային աշխ. Կատարում (24 կրեդիտ)
• Պորտֆոլիո նախագիծ (4 կրեդիտ)
Դիպլոմային աշխ. Պաշտպանություն (2 կրեդիտ)
Մագիստրոսի աստիճանի ավարտական աստեստավորումը (ըստ ուսանողի նախասիրության) կատարվում է մագիստրական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի կատարման դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ թեմայի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր): Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև նրա հետազոտական աշխատանքի ունակությունները: Մասնագիտական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում տրվում է նաև բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, նյուրը, ծավալը, չափերը հաստատում է համապատասխան ամբիոնը:
Ֆակուլտատիվ դասընթացներ
• Անգլերեն
• Ռուսերեն
• Ֆրանսերեն
• Ինֆորմատիկա





















