Գրաֆիկա

Գրաֆիկա

Feb 1, 2012

Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ գրաֆիկական արվեստի տարբեր ոլորտների, մասնավորապես`հաստոցային գրաֆիկայի, գրքի գեղարվեստական ձևավորման, իլյուստևացիայի հետազոտական, ուսումնամեթոդական, ստեղծագործական, ազգային և համաշխարհային գրաֆիկական արվեստի զարգացման փորձի ուսումնասիրման, ընդհանրացման, գեղագիտական դաստիարակության և այլ ոլորտների համար: Որակավորման աստիճանը` գրաֆիկայի մագիստրոս: Ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2 տարի:

 

Ընդունելության կարգը

 

 

«Գրաֆիկա» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրը`

 

I-ին կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
• Ստեղծագործական հոգեբանություն (2 կրեդիտ)
• Դասավանդման մեթոդիկա (2 կրեդիտ)
• Հատուկ գծանկար (9 կրեդիտ)
• Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
• Աշխատանք նյութի վրա (6 կրեդիտ)

Ընտրովի դասընթացներ
• Հաստոցային գրաֆիկայի խառը տեխնիկա (2 կրեդիտ)
• Կոլաժ (2 կրեդիտ)
• Գրաֆիկական դիզայն (2 կրեդիտ)

Ֆակուլտատիվ դասընթացներ
• Գեղարվեստական լուսանկարչություն
• Հայ մանրանկարչական արվեստը
• Օտար լեզու

 

II-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
• Գեղագիտություն (2 կրեդիտ)
• Դասավանդման մեթոդիկա (2 կրեդիտ)
• Հատուկ գծանկար (9 կրեդիտ)
• Կոմպոզիցիա (9 կրեդիտ)
• Աշխատանք նյութի վրա (6 կրեդիտ)

Ընտրովի դասընթացներ
• Գունավոր Էստամպ (2 կրեդիտ)
• Գրքի տպագրական տեխնիկա (2 կրեդիտ)
• Լիտոգրաֆիա (2 կրեդիտ)

Ֆակուլտատիվ դասընթացներ
• Գեղարվեստական լուսանկարչություն
• Հայ մանրանկարչական արվեստը
• Օտար լեզու

 

III-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
• Նախադիպլոմային պրակտիկա (20 կրեդիտ)
• Դիպլոմային ղեկավարի սեմինար (10 կրեդիտ)

Ֆակուլտատիվ դասընթացներ
• Գեղարվեստական լուսանկարչություն
• Հայ մանրանկարչական արվեստը
• Օտար լեզու

IV-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
• Մագիստր. դիպլոմային աշխ. կատարում (24 կրեդիտ)
• Պորտֆոլիո նախագիծ (4 կրեդիտ)
Դիպլոմային աշխ. պաշտպանություն (2 կրեդիտ)
Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը (ըստ ուսանողի նախասիրության) կատարվում է մագիստրական թեզի կամ ստեղծագործական բարդ կոմպոզիցիոն աշխատանքի պաշտպանության ձևով: Կոմպոզիցիոն աշխատանքի դեպքում շրջանավարտը ներկայացնում է ընդարձակ բացատրագիր կամ պաշտպանության ներկայացրած աշխատանքի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր): Ավարտական աշխատանքում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն ակադեմիական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Մագիստրական թեզի կամ կոմպոզիցիոն աշխատանքի պատրաստման համար շրջանավարտին տրվում է ղեկավար, նշանակվում է ընդդիմախոս: Անհրաժեշտության դեպքում նաև` բնորդ: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, չափերը, հաստատում է համապատասխան ամբիոնը:

Ֆակուլտատիվ դասընթացներ
• Գեղարվեստական լուսանկարչություն
• Հայ մանրանկարչական արվեստը
• Օտար լեզու

Print Friendly
FacebookPrintEmailShare

Պատասխան թողնել

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube