Feb 1, 2012
Պատրաստում ենք բարձր որակավորման մասնագետներ արտաքին և ներքին միջավայրի ձևավորման, գրաֆիկական դիզայներական նախագծերի, գովազդի և այլ ոլորտների դիզայներական, ստեղծագործական-նախագծային աշխատանքների համար: Որակավորումը` դիզայնի մագիստրոս, ուսման ձևը` առկա, ուսման տևողությունը 2 տարի:
«Դիզայն» մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագրը`
I-ին կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
- Ստեղծագործական հոգեբանություն (2 կրեդիտ)
- Օտար լեզու (4 կրեդիտ)
- Համակարգչային եռաչափ մոդելավորում (8 կրեդիտ)
- Աշխատանք նյութի վրա (6 կրեդիտ)
- Կոմպոզիցիա (8 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
- Դասավանդման մեթոդիկա (2 կրեդիտ)
- Գեղարվեստական լուսանկարչություն (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Արվեստի կառավարում
- Խորհրդանիշն արվեստում
II-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
Պարտադիր դասընթացներ
- Օտար լեզու (4 կրեդիտ)
- Գեղագիտություն (2 կրեդիտ)
- Ֆունկցիոնալ վերլուծություն (2 կրեդիտ)
- Համակարգչային եռաչափ մոդելավորում (10 կրեդիտ)
- Կոմպոզիցիա (10 կրեդիտ)
Ընտրովի դասընթացներ
- Պորտֆոլիո նախագիծ (2 կրեդիտ)
- Դիզայնի պատմություն (2 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Արվեստի կառավարում
- Խորհրդանիշն արվեստում
III-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
- Նախադիպլոմային պրակտիկա (20 կրեդիտ)
- Դիպլոմային ղեկավարի սեմինար (10 կրեդիտ)
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Արվեստի կառավարում
- Խորհրդանիշն արվեստում
IV-րդ կիսամյակ (կիսամյակի ընդհանուր կրեդիտը` 30)
- Դիպլոմային աշխ. Կատարում (24 կրեդիտ)
- Պորտֆոլիո նախագիծ (4 կրեդիտ)
Դիպլոմային աշխ. Պաշտպանություն (2 կրեդիտ)
Մագիստրոսի աստիճանի ավարտական ատեստավորումը ըստ ուսանողի նախասիրության, կատարվում է մագիստրական թեզի կամ դիզայներական բարդ նախագծի պաշտպանության ձևով: Դիպլոմային նախագծի պաշտպանության դեպքում շրջանավարտը ներկայացնում է նաև ընդարձակ բացատրագիր կամ ներկայացված նախագծի հետ առնչվող հետազոտական ուսումնասիրություն (գրավոր); Ավարտական նախագծում պետք է արտահայտված լինեն ուսանողի ոչ միայն մասնագիտական գիտելիքները և ստեղծագործական կարողությունները, այլ նաև հետազոտական աշխատանքի ունակությունները: Ավարտական աշխատանքի թեման, ծավալը, հաստատում է մասնագիտական ամբիոնը: Դիպլոմնիկին տրվում է նաև դիպլոմային աշխատանքի ղեկավար, անհրաժեշտության դեպքում մասնագետ–խորհրդատու, նշանակվում է ընդդիմախոս:
Ֆակուլտատիվ դասընթացներ
- Արվեստի կառավարում
- Խորհրդանիշն արվեստում





















