“TEMPUS HESDeSPI”, 2-րդ տարվա արդյունքները

Հունվարի 18-23-ը Բոլոնիայի համալսարանի սոցիոլոգիայի բաժնում (Իտալիա) տեղի ունեցավ Տեմպուս HESDeSPI ծրագրի կոորդինատորների հանդիպումը, որի հետ զուգահեռաբար անցկացվեց նաև վերապատրաստման դասընթաց: Քննարկվեցին նախագծի երկրորդ աշխատանքային տարվա ընթացքում կատարված գործունեությունն ու ստացված արդյունքները: Հանդիպման ընթացքում շոշափվեցին հարցեր` ուղղված Եվրոպական որակավորման շրջանակների ընդլայնմանը, հումանիտար գիտությունների բնագավառում ուսումնական պլանի և մոդուլների մշակմանը: Ամփոփվեց գործունեությունը և համագործակցության փուլերը կրթության և գիտության նախարարությունների, թանգարանների և արվեստի միությունների հետ: Նաև հատուկ ուշադրության արժանացավ սոցիալական գործընկերներին նախագծի մեջ ներգրավվելու կարևորությունը և անհրաժեշտությունը:

 

 

Հանդիպումը եզրափակվեց անկախ փորձագետների այցելությունների գնահատականով, ինչպես նաև ԵՄ ակադեմիական կազմի անցկացրած վերապատրաստման արդյունքներով:

 

[facebook]

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.