«Մոբիլ թանգարան» Գյումրիում

1988 թ․ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո երբեմնի ինդուստրիալ, մշակութային հզոր Գյումրի քաղաքը հազիվ շնչում էր: Յուրահատուկ մարդկային որակների և առանձնահատուկ կոլորիտի տեր քաղաքն ասես կորցրել էր իր դեմքը: 1997 թ․ հիմնադրվում է Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնը։ Դա բեկումնալից եղավ Շիրակ աշխարհի կյանքում: ԳԺԱԿ-ն իր մարդասիրական գաղափարախոսությամբ ուներ կարևորագույն հիմնախնդիրներ, այն էր՝ «Արտթերապիա» համաշխարհային մեթոդով ամոքել աղետի հասցրած վերքերը, վարել մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն և այլն: 1998-ին ԳԺԱԿ-ը կազմակերպում է Գյումրու միջազգային բիենալեն, որը դարձավ տարածաշրջանում նմանատիպը չունեցած ժամանակակից արվեստի փառատոն:
Հետհայացք կատարելով ԳԺԱԿ-ի գործունեությանը՝ կտեսնենք, որ խոստումները և հիմնախնդիրները, վերածվելով գործի, Գյումրին ներկայումս իր հաղորդագրությունն է հղում ամբողջ աշխարհին՝ որպես կայացած, մշակութային հզոր քաղաք: ԳԺԱԿ-ը, չմոռանալով իր որդեգրած քաղաքականությունը, 2008 թ․ Սպիտակի երկրաշարժի 10- ամյա տարելիցի կապակցությամբ Գյումրու 6-րդ միջազգային բիենալեի շրջանակներում կազմակերպվում է «Սպիացող վերքեր» մրցանակաբաշխությունը , որի ընթացքում հավաքվում են բիենալեի մասնակիցներից գործեր, ՀՀ Մշակույթի նախարարության հետ հիմնվում է Սպիտակի երկրաշարժի թանգարանը: Այժմ՝ երեք տարի անց, դեկտեմբերի 6-ին, հիմնադրվեց Գյումրու Ժամանակակից արվեստի կենտրոնի թանգարանը: Թանգարանի բացումը տեղի ունեցավ ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղում:

 

 

Թանգարանի հավաքածուի հիմքում ընկած են Գյումրիում կազմակերպված 7 բիենալեների ընթացքում արված արվեստագետների աշխատանքները, ինչպես Հայաստանից,այնպես էլ արտերկրից: Թանգարանն իր մոբիլությամբ, թափանցիկությամբ, թեթևությամբ կարող է տեղաշարժվել և տեղափոխվել աշխարհի ցանկացած կետ: Թանգարանն ինքը, ներկայանալով որպես արվեստի գործ, իր վրա է կրելու տարբեր արվեստի գործեր`ի ցույց ամբողջ աշխարհին: Բացի թանգարանի հավաքածուից, այնտեղ ցուցադրվելու են անհատ նկարիչների նախագծեր …

Վահե Ղուկասյան

ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղ

 

[facebook]

 

 

Leave a Reply