Գեղանկարի I կուրսի ուսանողների խմբակային ցուցահանդես

Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում արդեն ավանդույթ է դարձել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը: Դեկտեմբերի 6–ին բացվեց գեղանկարի բաժնի 1 կուրսի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ուր ներկայացված էին ավելի քան 40 գեղանկարչական աշխատանքներ։

 

 

Բազմազան ու ընդգրկուն էին ստեղծագործությունները` գունանկար, գծանկար և մանրանկարչություն: Դրանցում կարելի է տեսնել վառ ու պայծառ գույները, բնության տարբեր տեսարաններ ու տարբեր հոգեվիճակներ արտահայտող դիմանկարներ: Ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքերն էլ հետքրքիր են և ուշադրության արժանի։ Կարծում եմ, որ այս գեղեցիկ ուսանողական ցուցահանդեսը շատ տեղին է և պետք է նման ցուցահանդեսներ հաճախ լինեն:

 

 

 

[facebook]

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.