Հայ-վրացական «Հանդիպում» գեղանկարչական սիմպոզիումի երրորդ եզրափակիչ ցուցահանդեսը

Նոյեմբերի 21-26ը Թբիլիսիի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի մեծ պատկերասրահում տեղի ունեցավ հայ-վրացական «Հանդիպում» գեղանկարչական սիմպոզիումի երրորդ եզրափակիչ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի գեղարվեստի ակադեմիաների սաները, որոնց թվում էին նաև վրաստանաբնակ հայազգի ուսանողներ Էդուարդ Օգանովը, Սերժ Ժորնիցկին և Մարիամ Թիփուհյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի վիզուալ արվեստների ֆակուլտետի դեկան Դավիդ Ալեկսիձեն, որն իր գոհունակությունը հայտնեց «Հանդիպում» հայ-վրացական գեղանկարչական սիմպոզիումը նախաձեռնելու համար: «Թեև հայ և վրաց մշակույթները մշտապես սերտորեն կապված են եղել, վերջին տարիներին որոշակի պասիվություն է նկատվում: Ուրախ եմ ականատեսը լինել այս նախաձեռնությանը և հուսով եմ, որ ավելի հաճախ առիթ կունենանք իրականացնելու նմանատիպ իրադարձություններ» ,- իր ելույթում նշել է Դավիդ Ալեկսիձեն

 

 

Ցուցահանդեսն առանձնակի նշանակություն ուներ ոչ միայն մասնակիցների, այլև երկու երկրների գեղարվեստի ակադեմիաների համար, քանի որ նոյեմբերի 21ին ակադեմիաների կողմից կնքվեց երկուստեք համագործակցության և կրթական փոխանակման վերաբերյալ հուշագիր:

Հիշեցնենք , որ նախքան Թբիլիսիում կայացած ցուցահանդեսը նույն աշխատանքները ցուցադրվել էին նաև Երևանում` Նարեկացի արվեստների միության սրահում հոկտեմբերի 10-12-ը:

 

 

 

[facebook]

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.