Ցուցահանդես՝ «Պրոցես-2» խորագրով

Արվեստն այն ուղին է, որին համընթաց քայլելու համար մեծ ջանք, եռանդ, աշխատասիրություն և սեր է անհրաժեշտ։ Ահա այս հատկանիշներով են օժտել իրենց աշխատանքները Խաչիկ Եղիկյանը, Գեղամ Գեղամյանը և Դավիթ Սարգսյանը։

Այսօր Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարի և գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Պրոցես-2» խորագրով։ Այստեղ ներկայացված են շուրջ 36 գեղանկարչական աշխատանքեր։

 

 

Ցուցահանդեսում ընդգրկված նկարներում հիմնական պատկերված է դիմանկար, ինքնկար, որոնցից յուրաքանչյուրը մի բացառիկ աշխատանք է` խորը հոգեբանական ապրումներով և հուզականությամբ: Այդ թեմայով նկարները կրում են «Պատահական հանդիպում», «Սև ալկոհոլ», «Նստած աղջիկ», «Գալյա», «Ելենա», «Սև ձեռնոց» անունները, որտեղ տեսնում ենք տառապանք, պայքար, հաղթանակ, կորստ, վերելք, վայրէջք։ Նրանց աշխատանքներում միտքն է կարևոր, որ խորհում ես, ուզում ես գտնել նրանց կտավներում ստեղծած այս բարդ կյանքի, ներաշխարհի պատասխանը կամ երևի կա արդեն պատասխան։ Իսկ նկարների մուգ գույները արտահայտում են կյանքի դժվարություններն ու մռայլությունը։

Երեք տարբեր աշխարհայացքով արվեստագետներ, ինքնաարտահայտման տարբեր միջոցներ, բայց այնքան ներդաշնակ և իրար լրացնող։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.