«Դիզայնի 2բ» կուրսի սաների ցուցահանդես

Նոյեմբերի 15-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում Գեղարվեստի ակադեմիայի դիզայն 2 «բ» կուրսի սաները ներկայացան 2011թ. ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ցուցահանդես-հաշվետվությամբ: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրել էր 3-4-ական պաստառներ և գրաֆիկական ասոցիացիաներ: Որոշվեց պատրաստել թեմատիկ պաստառ, որն իր մեջ կներառի ցուցահանդեսի ողջ իմաստն ու էությունը։

Իրենց աշխատանքներում նրանք անդրադարձել ու իրենց հետաքրքիր մոտեցումն էին ցուցաբերել այս տարվա մանկական Եվրատեսիլին ու 2012-ին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին։

 

 

Աշխատանքները առանձնանում էին իրենց բազմազանությամբ ու բազմաբովանդակությամբ. ամեն մեկը յուրովի էր ընկալել թեման և ներկայացրել իր ես-ի խոսքն այնպես, որ ոչ մի աշխատանքի կողքով անտարբեր անցնել չէր ստացվում… Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով, շնորհավորելով մասնակիցներին, նշեց ցուցահանդեսի եւ նախագծի կարևորությունը ուսանողների և ապագա դիզայներների համար։

Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Արմեն Բուբուշյանը, ամփոփ ներկայացրեց ցուցահանդես–նախագծի ընդհանուր ընթացքը, առանձին շեշտելով կատարված աշխատանքերի արդյունքը: Շնորհակալություն հայտնենք նրան նման նախաձեռնության համար և մաղթենք ուսանոներին ստեղծագործական նոր ձեռքբերումներ:

 

Լիանա Խաչատրյան

Արվեստաբան

 

 

Leave a Reply