Հայ-վրացական միջմշակութային նկարչական սիմպոզիում

Սեպտեմբերի 13-ին «Պողոսյան այգիներում» տեղի ունեցավ հայ-վրացական նկարչական սիմպոզիում: Միջոցառման առաջին եղավ նկարների ցուցադրություն, իսկ երկրորդ մասում` բեմադրություն, ըստ որի նկարիչները ստեղծագործեցին: Բեմադրությանը մասնակցում են ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն հայտնի և մեծ հեղինակություն վայելող երաժիշտներ, պարողներ, դերասաններ: Նկարչական սիպոզիումին կհաջորդի հայ և վրաց նկարիչների աշխատանքների ցուցադրությունը «Նարեկացի արվեստի միությունում»: Միջոցառումը նպատակ է հետապնդում համախմբել հայ և վրացի նկարիչներին, նրանց համար ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի հաղորդակից լինել միմյանց մշակութային ներկային, իրականացնել փորձի փոխանակում և հարգանք սերմանել հարևան մշակույթի հանդեպ: Միջոցառմանը մասնակցեցին Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողներն ու շրջանավարտները (Վլադիմիր Ապրեյան, Հասմիկ Հոխանյան, Յուլիա Մարտիրոսյան, Միքայել Մարտիրոսյան, Միքայել Կարապետյան, Արմեն Զաքարյան, Վահե Թևոսյան, Գայ Ղազանչյան, Աննա Գրիգորյան, Գեղամ Պողոսյան, Հռիփսիմե Դավթյան), ինչպես նաև նկարիչներ Թբիլիսիի Ապոլոն Կութաթելաձեի անվան Գեղարվեստի Պետական Ակադեմիայից (Թամարա Մագլեֆերիձե, Անանո Թոգոնիձե, Սալոմե Ռիգվավա, Դաթո Կիկնավելիձե, Մարիամ Կվարացխելիա, Մայա Բեժուաշվիլի, Կրիստինա Բեբիա, Պավլա Պլատոնովա)։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.