«Իսիկ-Կուլ` Ղրղզստանի կապույտ դարպասներ»

Ղրղզստանի հանրապետության «Մշակույթի և Տեղեկատվության Նախարարություն»-ը ԱՊՀ Միջպետական հումանիտար համագործակցության ֆոնդի և Ղրղզստանի հանրապետության «Մշակույթի ու արվեստի» ֆոնդի աջակցությամբ կազմակերպել էին Միջազգային Պլեներ՝ «Ղրղզստանի կապույտ դարպասները․ Իսիկ-Կուլ» թեմայով ԱՊՀ երկրների գեղարվեստի բուհերի ուսանողների համար Իսիկ-Կուլ լճի շրջակայքում, որին մասնակցեց նաև Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գեղանկարի չորրորդ կուրսի ուսանող Արեն Շահնազարյանը։ Նախագծի նպատակն էր՝ համախմբել ԱՊՀ երկրների գեղարվեստի բուհերի ուսանողներին մի ընդհանուր ծրագրի շրջանակում։


Իր տպավորությունների մասին է պատմում Արեն Շահնազարյանը։

Ղրղզստանում ժամանակն անցավ անասելի հետաքրքիր ու հագեցած: Մասնակիցներ էին եկել Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից, Բելոռուսից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից և իհարկե՝ Ղրղզստանից։ Ընդհանուր հաշվով ծրագրին մասնակցում էին մոտ 30 մարդ, ներառյալ անձնակազմը: Անմիջապես երկրորդ օրը, երբ բոլորն արդեն ծանոթացել և մտերմացել էին, սկսվեց հագեցած օրակարգը մայրաքաղաք Բիշկեկում. Թանգարաններ, ցուցասրահներ, տեսարժան վայրեր և այլն: Այնուհետև, հինգ օր անց, մենք մեկնեցինք դեպի Ղրղզստանի մարգարիտն ու պարծանքը՝ Իսիկ-Կուլ: Տեղ հասնելուն պես իսկույն համոզվեցինք, որ նրա աննմանության մասին կասկած անգամ լինել չի կարող: Հենց Իսիկ-Կուլի ափին էլ սկսվեց տասնօրյա աշխատանքային շրջանը: Մենք նկարում էինք լուսաբացից մինչ մայրամուտ, իսկ արևը մայր մտնելուն պես բոլորը հավաքվում էին հյուրասենյակում, որտեղ մտերմիկ զրույցների և իհարկե արվեստաբանների շնորհիվ ավելի մանրամասնությամբ էինք ծանոթանում Ղրղզստանի մշակույթին, դե իսկ մասնակիցները ներկայացնում էին իրեն հայրենիքն ու պատմում իրենց բուհերի մասին: Օրերը հագեցած էին զանազան այցելություններեվ, օր-օրի վրա ամեն ինչ ավելի ու ավելի հետաքրքիր էր դառնում, մասնակիցներն ավելի էին ընկերանում ու կապվում միմյանց հետ, իսկ ստեղծագերծական աշխատանքը ավելի թեժ ընթացք էր ստանում: 10 օր անց, երբ մասնակիցներն արդեն ընդհանուր առմամբ 100-ից ավել աշխատանքներ ունեին, մենք վերադարձանք Բիշկեկ, որպեսզի պատրաստվենք ցուցահանդեսին, որը կայանալու էր Ղրղզստանի ազգային թանգարանում: Բիշկեկում կայացավ հանդիպում հեռուստաընկերությունների, ԶԼՄ-ների և Ղրղզստանի նախագահի հետ, ով բավական տպավորված աշխատանքներից միանգամայն դրական կարծիք կազմեց տվյալ նախագծից: Ցուցահանդեսը բացվելուց հետո ընդհամենը 2 օր էր մնացել բաժանմանը, բոլորը խոսում էին իրենց տպավերությունների և այն մասին, թե ինչքան չեն ուզում բաժանվել իրարից:

Ես Բիշկեկից վերադարձա անասելի դրական լիցքերով, այդ հյուրասեր, ազնիվ և բարի ժողովուրդը այնպիսի մեծ տպավորություն թողեց ինձ վրա, որ սրանք թերևս իմ կյանքի ամենահիշարժան օրերից էին, դե իսկ նոր ծանոթություններն ու փորձի փոխանակումը այդ օրերը դարձրին միանգամայն անմոռանալի:

Share

Պատասխան թողնել

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

  • RSS
  • Newsletter
  • Facebook
  • YouTube