ERASMUS+ կրեդիտային շարժունության ծրագիր

Սիրով տեղեկացնում ենք, որ ՀԳՊԱ-ն Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ կնքած պայմանագրի արդյունքում ձեռք է բերել ERASMUS+ կրեդիտային շարժունության ծրագիր, որի շնորհիվ կարող է իրականացնել ուսանողների փոխանակում ERASMUS+ կրթաթոշակով :

Ուսանողները կարող են դիմել բակալավրի 2-րդ և 3-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի համար։ Իսկ դասախոսները կարող են դիմել արվեստի ոլորտի դասախոսություն անկացնելու համար։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2018թնոյեմբերի 20-ը

Ցանկացողները կարող են դիմել ՀԳՊԱ Արտաքին կապերի բաժին մանրամասն տեղեկությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվության համար։

Մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձր առաջադիմություն և անգլերենի  իմացության վկայական (TOEFL, IELTS) կամ B2 մակարդակ։

 

 

Հարգանքով՝ Արտաքին կապերի բաժին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.