Նկարչական մրցույթ

«ԼԵՀԱՍՏԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ»

 

Սիրելի ՀԳՊԱ դասախոսներ, ուսանողներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ լեհ-հայկական հիմնադրամը, Գալերեա Բարձո Բիալայի (Վարշավա), Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Լեհաստան․ Ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել ՀԳՊԱ սաները, շրջանավարտները, պրոֆեսորադասախոսական կազմը (մինչև 40 տարեկան), իրենց անհատական աշխատանքներով։ Մրցույթին ներկայացվելիք աշխատանքում հայտատուն պետք է պատկերի Լեհաստանը՝ իր պատկեարցմամբ, կամ աշխատանքը պետք է ընդգրկի լեհական տարրեր։ Մրցույթն ընթանալու է 2 փուլով։

1-ին փուլի ընթացքում մինչև 2018 թ․ հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնել մրցույթին մասնակցության հայտը և ցուցադրվելիք աշխատանքի լուսանկարը։

Մրցույթին մասկացության և ներկայացվելիք աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Արտաքին կապերի բաժին՝ գլխ մ/շենք, 2-րդ հարկ։ Մրցույթի մասնակիցները մանրամասն տեղեկատվությամն համար կարող են կապվել konkurs.poland@fpo.com.pl, ինչպես նաև marpatv@gmail.com էլեկտրոնային փոստերի միջոցով:

 

Արտաքին կապերի բաժին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.