Ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողները պետք է մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնական մաս ներկայացնեն տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը /ստուգվում է ատեստատով/։

Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է հավելված 1-ում՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=123674

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.