Հանդիպում գործատուների հետ

«Դիզայն» մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի վերանայման շրջանակներում հուլիսի 31-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հանդիպում տեղի ունեցավ արտադրական դիզայն ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել կրթական ծարգրերի բովանդակությունը և վերջնարդյունքները գործատուների հետ՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի արդի պահանջներին:

Աշխատաշուկայում շրջանավարտների, ինչպես նաև ուսանողների մրցունակությունն ապահովելու նպատակով ՀԳՊԱ-ն նախաձեռնել է բոլոր մասնագիտություններով կրթական ծրագրերի վերանայման գործընթացը: Մշտապես կարևորելով բուհ-գործատու ամուր կապը՝ վերանայման գործընթացում ՀԳՊԱ-ն ընդգրկել է նաև գործատուներին՝ որպես հիմնական շահառուների: Հանդիպման ընթացքում վերանայող խումբը ներկայացրեց «Դիզայն» նոր կրթական ծրագրի առաքելությունը, նպատակները, խնդիրները, ինչպես նաև ուսումնառության վերջնարդյունքները: Գործատուներն իրենց հերթին ներկայացրեցին այն պահանջները, ներառյալ գիտելիքը, հմտությունը և կարողությունը, որոնք շրջանավարտին անհրաժեշտ են աշխատաշուկա մուտք գործելիս: Այդ պահանջները կներառվեն «Դիզայն» մասնագիտության նոր կրթական ծրագրում հետագա փոփոխությունների համար:

Նշենք, որ ՀԳՊԱ մյուս մասնագիտությունների կրթական ծրագգերի վերանայման գործընթացում նույնպես պլանավորվում են հանդիպումներ համապատասխան ոլորտի գործատուների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.