ՀԳՊԱ գիտական խորհրդի նիստը

2018 թ. հուլիսի 13-ին կայացավ ՀԳՊԱ գիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 8 հարց:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին.

  • ՀԳՊԱ գիտական խորհրդի կանոնակարգը
  • ՀԳՊԱ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը
  • ՀԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետի կանոնադրությունը
  • ՀԳՊԱ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի կանոնադրությունը:

 Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Դիզայն» մասնագիտության ուսումնական ծրագրերի փոփոխություններին: Գիտական խորհուրդը քվեարկության արդյունքում որոշեց հաստատել 1-ին կուրսի ուսումնական ծրագիրը, իսկ 2-րդ և 3-րդ կուրսերի ուսումնական ծրագրերի վերանայման նպատակով առաջարկվեց ստեղծել մասնագետների խումբ, քննարկել ծրագրերը և ներկայացնել նոր առաջարկներ:

Այնուհետև քննարկվեց ակադեմիայի ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների հարցը:

Գիտական խորհուրդը որոշեց հաստատել.

  • Ասպիրանտ Մանե Աբրահամյան – ատենախսության թեման՝ «Մոնումենտալ արվեստի դրսևորումները 20-րդ դարի Հայաստանի ճարտարապետության մեջ» – գիտական ղեկավար՝ ճարտարապետության դոկտոր,պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյան
  • Ասպիրանտ Հեղինե Կոշտոյան – ատենախոսության թեման՝ «Հագուստի դիզայնը Հայաստանի Հանրապետությունում» – գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու,դոցենտ Նազենի Ղարիբյան
  • Ասպիրանտ Լիլիթ Պողոսյան – ատենախոսության թեման՝ «Արևմտյան գրաֆիկայի նորագույն ուղղությունները և դրանց դրսևորումները Հայստանի Հանրապետությունում» – գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու,դոցենտ Նազենի Ղարիբյան:

Օրակարգի 7-րդ և 8-րդ հարցը ակադեմիայի ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնատեղերի մրցույթի հարցն էր:

Գիտական խորհրդի փակ-գաղտնի քվերակության արդյունքներով թափուր պաշտոնատեղերում ընտրվեցին.

Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ

  • գունկարի և գծանկարի ամբիոնի վարիչ – ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՀԵ
  • կիրառական արվեստի ամբիոնի վարիչ – ԲԱԲՅԱՆ ՄԱՐԻԱ

 Կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոն

  • Դոցենտ / գունանկարչություն առարկայի/ -ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ
  • Ավագ դասախոս / գունանկարչություն առարկայի/ – ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ
  • Ավագ դասախոս / գունանկարչություն,կոմպոզիցիա առ./- ԷԼԲԱԿՅԱՆ ՄԵԽԱԿ
  • Ավագ դասախոս / գծանկարչություն առարկայի/ – ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆԱ ԱՔԻԼԼԵՍԻ

 Գրաֆիկայի ամբիոն

  • Ավագ դասախոս /ստեղծ. գծանկարչություն, աշխ. նյութի վրաառ. / – ՍԱՀԱԿՅԱՆ ՏԻԳՐԱՆ
  • Դասախոս /աշխ. նյութի վրա, թվային գրաֆիկա, կոմպոզիցիա առ./ – ԴԵՄԻՐՃՅԱՆ ԶԱՔԱՐ

 Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոն

  • Դասախոս /20-21-րդ դ.դ. հայ արվե. պատմ.,արվեստ. ներած. առ./ – ԱՅԴԻՆՅԱՆ ԵԼԵՆԱ

 Համակարգչային գեղարվեստական նախագծման և հագուստի մոդելավորման ամբիոն

  • Դոցենտ /կոնստրուկտավորում առարկայի/ – ՀԱՐՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ
  • Ավագ դասախոս / աշխատանք նյութի վրա առարկայի/ – ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԵՎՀԱՏ
  • Ավագ դասախոս /կոմպոզիցիա առարկայի/ – ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ
  • Ավագ դասախոս /Veb դիզայն առարկայի/ – ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ
  • Ավագ դասախոս /գրավյուրա, բիոնիկա առարկաների/ -ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՔԻ

 Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոն

  • Դոցենտ /գունանկարչություն առարկայի/ – ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ
  • Ավագ դասախոս / գունանկարչություն, գծանկարչություն առ./ – ԱՎԱԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
  • Ավագ դասախոս / գունանկարչություն, գծանկարչություն առ./ – ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
  • Ավագ դասախոս / գունանկարչություն, գծանկարչություն առ. / – ԽՈՋՈՅԱՆ ԱՐՍԵՆ
  • Դասախոս / գունանկարչություն, գծանկարչություն առարկաների – ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

 Կիրառական արվեստի ամբիոն

  • Ավագ դասախոս /աշխ. նյութի վրա,կոմպոզիցիա առարկաների/ – ՕՀԱՆՅԱՆ ԱՐԱ
  • Ավագ դասախոս /աշխ. նյութի վրա,կոմպոզիցիա առարկաների/ – ՊԵՏՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆԴԻՆ

 ՀԳՊԱ գիտքարտուղար՝ Ա. Օհանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.