Հանդիպում-քննարկման հրավեր

Հայաստանի  Հանրապետության  տնտեսական զարգացման եվ ներդրումների նախարարության «Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն»-ը /«ՆՁԱԿ»/ բոլոր ցանկացողներին հրավիրում է 2800-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպվող Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկմանը։ Միջոցառումը տեղի կունենա 2018թ. հունիսի 21-ին, ժամը 14:30-ին։

Միջոցառման նպատակն է կարևորել  հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի և ընդհանրապես, քաղաքի կյանքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը, ինչպես նաև նման արժեք ներկայացնող մասնագիտական գրքերով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:

Միջոցառումը նախատեսված է քաղաքաշինության,  ճարտարապետության, մշակույթի և այլ ոլորտների, ուսանողական, երիտասարդական  կառույցների  ներկայացուցիչների ու հետաքրքրված անձանց  համար:

Ծրագիր

Երևանի պատմությանը և մշակույթին վերաբերող «Երևանի տարեգրությունը», «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում» գրքերը, «Երևան» գիտական հոդվածների ժողովածուն (4 հատոր) կներկայացնի Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես կգա Ալեքսանդր Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով. «Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի գիտական ժառանգությունը Երևանի վերաբերյալ» թեմայի շուրջ: Բանախոսը կներկայացնի իր հեղինակած «Երևանի մեմորիալ հուշարձանները» և «Հուշագրելու արվեստը Երևանում» գրքերը:

Ելույթ կունենա «Երևանի էնեգետիկան 110 տարեկան է» և «Երևան քաղաքի փողոցների լուսավորության պատմություն» գրքերի հեղինակ, գիտնական, գրող, հրապարակախոս Ստեփան Պապիկյանը, ով կխոսի Երևանի էներգետիկայի պատմության  և զարգացման հեռանկարների մասին:

Միջոցառման շրջանակներում կգործի գիտատեխնիկական գրադարանում առկա Երևանին վերաբերող գրականության ցուցահանդես, ներկաները կծանոթանան տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին:

Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre?fref=ts):

Միջոցառման վերաբերյալ հղումներն են`

Ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/InnovCentre    https://www.facebook.com/events/321706481700306/

Կայքէջում` http://www.innovcentre.am/hy/article/30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.