Արվեստի համատեղ ծրագիր

Հարգելի ուսանողներ,

 

Ցյուրիխի /Շվեյցարիա/ Արվեստի համալսարանի արվեստ և մեդիա մասնագիտության բակալավրի 12 ուսանող և 12 արվեստագետ ուսանող Երևանից /Հայաստան/ կընտրվեն արվեստի համատեղ ծրագրին մասնակցելու համար, որը կիրականացվի Հայաստանի Ճամբարակ քաղաքում։

Երկու շաբաթ շարունակ մենք կապրենք և կաշխատենք միասին հայ-շվեյցարական խառը խմբերով։ Առաջին երկու օրը երևանցի արվեստագետ ուսանողները Շվեյցարիայից ժամանած ուսանողներին կծանոթացնեն իրենց բուհի և հայրենի քաղաքի հետ, մենք կծանոթանանք ու կբացահայտենք միմյանց, ինչպես նաև մեկ-մեկու կփոխանցենք արվեստի ոլորտում ունեցած մեր փորձառությունը։ Այնուհետև միասին ճանապարհ կընկնենք դեպի Հայաստանի սահմանամերձ գոտում գտնվող Ճամբարակ փոքրիկ քաղաք։ Այստեղ մենք կլինենք միասին՝ 2018-ի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը, բաժանվելով երկու կամ երեք խմբերի, ապրելով պարզ հարմարություններով կացարաններում, տեղի ընտանիքների հետ։

Նշենք, որ Ճամբարակում կա արվեստի դպրոց, որտեղ հաճախ իրենց ազատ ժամանակն են անցկացնում տեղի երիտասարդները։ Հենց այստեղ էլ մենք կտեղակայենք մեր համատեղ աշխատասենյակները, հայ-շվեյցարական խառը խմբերով կաշխատենք գեղարվեստական տարբեր նախագծերի վրա՝ յուրաքանրյուրն իր հայեցողությամբ։

Ճամբարակում գեղարվեստական նախագծերի իրականացման շրջանակներում, պատրաստի արդյունքների համեմատ առաջնահերթություն է ունենալու փորձարարական մոտեցումը։

Արվեստի պրակտիկ գործընթացը ուղեկցվելու և ղեկավարվելու է 4 դոցենտների կողմից /Ցյուրիղից և Երևանից/ և սևեռված է լինելու՝

 

   – Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ մասնավորապես Ճամբարակում գեղարվեստական աշխատանքը /ներառյալ առօրյա կյանքը, հիմնական մտահոգությունները, քաղաքի բնակիչներին/ արտացոլելու,

   – Արվեստագետների, հյուրընկալողների և տեղացիների միջև մշակութային սահմաններից դուրս համապատասխան համագործակցություն ծավալելու,

   – Արվեստի և արվեստագիտական կրթության դերի վերաբելյալ տարբեր ըմբռնումների և ավանդույթների վրա։

 

Այս նախագիծն իրականացվում է Ճամբարակի արվեստի դպրոցի և Ցյուրիխի արվեստի ZHdK համալսարանի հետ համատեղ։

Artasfoundation-ը և Ցյուրիխի արվեստի համալսարանը հոգում են արվեստագետ ուսանողների կացության և սննդի բոլոր ծախսերը։

 

Ճամբարակ

Ճամբարակը Հայաստանում գտնվող փոքր սահմանամերձ քաղաք  է, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, Գեղարքունիքի մարզում։ Այն ունի շուրջ 5800 բնակիչ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության պատճառով քաղաքից արտագաղթը մեծ ծավալների է հասել։ Այստեղ, ինչպես և ողջ սահմանային գոտում, առկա է կառուցվածքային թուլացում և լճացում։

 

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք դիմումներն ուղարկել մինչև 2018-ի հունիսի 29-ը, հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@artasfoundation.ch  (մեկ էջանոց մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով և պորտֆոլիո (նախորդ աշխատանքների/նախագծերի նմուշներ մաքսիմում 8 էջի սահմաններում))։

Անգլերեն հաղորդակցվելու հմտությունները պարտադիր են բոլոր մասնակիցների համար։

Արվեստագետ ուսանողները կընտրվեն Ցյուրիխի արվեստի համալսարանի փորձագետ-հանձնաժողովի կողմից, ընտրված մասնակիցների անունները կհայտարարվեն մինչև 2018 թվականի հուլիսի 10-ը։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Լրացուցիչ տեղեկատվություն artasfoundation:

http://www.artasfoundation.ch/en

https://www.facebook.com/artasfoundation/

2012-ից ի վեր հակամարտության գոտիներում գործունեություն ծավալող Artasfoundation շվեյցարական հիմնադրամը փորձառություն է կուտակել՝ իրականացնելով Ցյուրիխի և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ուսանողների համատեղ գեղարվեստական նախագծերը։

Այժմ Artasfoundation-ը ցանկանում է Հայաստանում 2018-ի ամռան վերջին շարունակել գեղարվեստական փորձի փոխանակումը, որպես համատեղ նախագծի մաս։

Հակամարտության գոտիներում արվեստի շվեյցարական հիմնադրամը հանդիսանում է անկախ, անկողմնակալ գործառույթներով հիմնադրամ։ Այն ստեղծվել է 2011 թվականին՝ հիմնադրվելով քաղաքացիական հասարակության բազմաթիվ անդամների նվիրատվությունների միջոցով։ Հիմնադրամը նախաձեռնում է իր իսկ արվեստի նախագծերը և ուղեկցում է դրանց իրականացմանը։

 

Լրացուցիչ տեղեկատվություն ZHdK-ի վերաբերյալ՝

https://www.zhdk.ch/en/zurich-university-of-the-arts-1

https://blog.zhdk.ch/kunstundmedien/

https://www.facebook.com/profile.php?id=100015447548160

Լրացուցիչ տեղեկատվություն դիմորդների համար՝

Շողակաթ Մլկե-Գալստյան

Shogakat.mlke@gmail.com ,   +374 99 88 21 10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.