Մասնակցության վկայագիր

Սույն թվականի մայիսի 29-ին` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայանալիք 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց արդեն ավանդական դարձած ֆրանկոֆոն միջբուհական գիտաինտելեկտուալ փառատոնը, որը կազմակերպվել էր ԵՊԼՀ Ռոմանական լեզուների ամբիոնի կողմից՝ Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի երևանյան թվայնացված կենտրոնի և Գիտակների Հայկական Ասոցիացիայի աջակցությամբ: Փառատոնի լեզուն եղել է ֆրանսերենը։ Փառատոնի առաջին փուլը ընթացավ  «Ինչ, Որտեղ, Երբ» ինտելեկտուալ խաղի ձևաչափով. թիմերի համար հնչեցվեց  20 հարց: Լավագույն արդյունք գրանցած չորս թիմերից մեկը ՀԳՊԱ ուսանողների թիմն էր, որը անցավ երկրորդ փուլ, որտեղ, ըստ վիճակահանության բաժանվեցին երկու զույգերի, մասնակցեցին  բանավեճի՝ ի ցույց դնելով իրենց լեզվական և ճարտասանական հմտությունները: Բանավեճերը վերահսկվեցին և գնահատվեցին ԵՊԼՀ ռոմանական լեզուների ամբիոնի արհեստավարժ դասախոսների կողմից: ՀԳՊԱ ուսանողները իրենց փայլուն դրսևորումների ու գիտելիքների համար ստացան «Մասնակցության վկայագիր» (Attestation de participation)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.