Հայտարարություն

Բրեվիս ընկերություն ( ներկայացված «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և Սոցիոլոգիական Խորհրդատվությունների Ինստիտուտի կողմից) փնտրում է պրակտիկանտ հաղորդակցությունների բաժնում

 

ՊԱՇՏՈՆ` Դիզայներ – պրակտիկանտ հաղորդակցությունների բաժնում

ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԸ`  Ամբողջ կամ կես դրույք

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է` Բոլոր հետաքրքրվածների համար, ովքեր ունեն դիզայնի կամ այլ առընթեր ոլորտների գիտելիքներ:

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ` 3 ամիս

ՎԱՅՐ` Երևան, ՀՀ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Հաղորդակցությունների բաժնում դիզայներ- պրակտիկանտը ապահովում է ակտիվ ներգրավվածություն Ընկերության կամ պատվիրատուների կայքերում, պաշտոնական էջերում Ընկերության կողմից տեղադրվող նյութերի տեսքի, կորպորատիվ տարրերի տեսքի ձևավորման, պահպանման և զարգացման գործում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Աջակցել Ընկերության դիզայնի մասնագետին մշակել գրաֆիկական և վեբ բաններներ, սոցիալական առաջխաղացման համար անհրաժեշտ վիզուալ նյութերի, թռուցիկների, բրոշուրների, սլայդերի և փաստաթղթերի ձևաչափերով;
  • Աջակցել Ընկերության դիզայնի մասնագետին մշակել կազմակերպության և պատվիրատու ընկերությունների կայքերում, պաշտոնական էջերում հրապարակվող նյութերին առնչվող ինֆոգրաֆիկաներ, նկարներ և այլ պրոմո-բովանդակություն՝ ըստ ընկերության բրենդբուքի;
  • Աջակցել Ընկերության դիզայնի մասնագետին մշակել և պահպանել գրաֆիկներ, աղյուսակներ, պրեզենտացիաներ և դրանց ձևաչափեր;
  • Մասնակցել հաղորդակցության բաժնի նախագծերի քննարկմանն ու հանդես գալ նոր գաղափարներով և առաջարկներով;
  • Իրականացնել Ընկերության հաղորդակցության բաժնի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան հանձնարարված առաջադրանքների կատարում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Դիզայների կամ հարակից մասնագիտությունների բազային իմացություն;
  • Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է;
  • Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է (անգլերեն/ռուսերեն);
  • Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի  բազային իմացություն, Corel Draw ծրագրի իմացությունը ցանկալի է; ինչպես նաև ցանկալի է  համակարգչային այլ գրագիտություն՝ MS Word, MS Excel, MS PowerPoint;
  • Նոր գիտելիք ստանալու ցանկություն և պատրաստակամություն;
  • Ունակություններ՝
    • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն;
    • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
    • Ստեղծագործ մտածողություն;
    • Խիզախ և ստեղծագործ գաղափարներ և դրանք հաջողությամբ իրականացնելու պատրաստակամություն:

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ` Մարտի 3, 2018

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Մարտի 20, 2018

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) և մոտիվացիոն նամակը վերնագրված «Ինչ ակնկալիքներ ունեմ Հաղորդակցությունների բաժնում պրակտիկա անցնելուց» ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Պրակտիկանտ հաղորդակցությունների բաժնում»: Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց, այնուամենայնիվ, հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ԲՐԵՎԻՍ (Ներկայացված «Այ Փի Էս Սի» ՍՊԸ կողմից)  ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2006թ –ից, և հանդիսանում է հետազոտություններ և հաղորդակցության խորհրդատվություն իրականացնող ընկերություն, որի գլխամասը գտնվում է Երևանում։ Կազմակերպության մասին առավել տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ վեբ կայքից www.breavis.com:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.