ՀԳՊԱ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարով

ՀՀ ՈԱԱԿ հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի փետրվարի 15-ի նիստում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Նիստի ընթացքում ՀԳՊԱ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրել է փորձագիտական զեկույցի հիմնական դրույթները և բուհի ուժեղ ու թույլ կողմերը, որից հետո Հավատարմագրման հանձնաժողովի նախագահը հարցեր է ուղղել փորձագիտական խմբի ղեկավարին, ինչպես նաև բուհի ներկայացուցիչներին: Քննարկումից հետո տեղի է ունեցել Հավատարմագրման հանձնաժողովի փակ քննարկում և քվեարկություն, որի արդյունքում ՀԳՊԱ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:

Նիստին մասնակցել են ՀԳՊԱ ուսումնագիտական գծով պրոռեկտորը, Որակի ապահովման կենտրոնի տնօրենը, Ուսումնական վարչության պետը և Դիզայնի ու դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանը:

Նշենք, որ ՀԳՊԱ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը ձեռնարկել էր Տեմպուսի GOVERN`«Բոլոնիայի սկզբունքներին համահունչ բարձրագույն կրթության կառավարման համակարգի բարեփոխումների իրականացում՝ խթանելով բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը», դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2016թ.-ին: Բուհի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմվել էր աշխատանքային խումբ, որը մշակում էր Ակադեմիայի ինքնավերլուծության զեկույցը, իրականացնում մի շարք հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն: Նախապատրաստական աշխատանքները համակարգում էր ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը:

2 Responses

  1. Vahan Galstyan

    Բարև Ձեզ։ Խնդրում եմ, Ձեր կայքի ցուցահանդեսների և դիպլոմային աշխատամքների բաժնում վերականգնեք նախորդ տարիների (ԵԳՊԱ եղած ժամանակ գործող կայքի) ինֆորմացիան, այլապես ստացվում է, որ բուհի անվանափոխության հետևանքով ջնջվել է մի քանի տարիների ստեղծագործական պատմությունը։
    Հ.Գ. Եգպա ավարվել եմ 2012 ին։Մի շարք ցուցահանդեսներ (օրինակ ցուցահանդես Սինթեզ) և դիպլոմային աշխատամքների ցուցադրությունը (դիպլոմ 2012) շատ լավ ներկայացրած էին ԵԳՊԱ կայքում,իսկ ՀԳՊԱ ն ԵԳՊԱ ի իրավահաջորդն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.