ՀԳՊԱ ուսանողները մրցույթի հաղթող

ՀԳՊԱ ուսանողները մրցույթի հաղթող

ESPAQ ծրագրի շրջանակներում կազմակերպված պաստառների մրցույթի 3 անվանակարգերում հաղթող են ճանաչվել ՀԳՊԱ ուսանողներն ու Ուսանողական համայնքը:

Պաստառների մրցույթի արդյունքներն ամփոփվել են Տեմպուսի ESPAQ ծրագրի համաժողովին: Մրցույթի նպատակն էր ընդգծել ուսանողների ներգրավման կարևորությունը բուհի որակի ապահովման գործընթացում:

1-ին մրցանակակիր՝ Նանա Գասպարյան, ՀԳՊԱ, Կերպարվեստի ֆակուլտետ, Գրաֆիկա, բակալավր 4-րդ կուրսի ուսանող, ՀԳՊԱ Ուսանողական համայնքի անդամ

2-րդ մրցանակակիր՝ ՀԳՊԱ Ուսանողական համայնք  – ուսանողական նախաձեռնություն*

3-րդ մրցանակակիր՝ Վանուհի Հովհաննիսյան, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ, Դիզայն, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող, ՀԳՊԱ Ուսանողական համայնքի անդամ

*Նշենք, որ Ուսանողական համայնքի անդամ կարող է դառնալ ՀԳՊԱ յուրաքանչյուր հետաքրքրված ուսանող՝ ներկայացնելով մոտիվացիոն նամակ ՀԳՊԱ Ուսումնամեթոդական մաս:

Նկարները՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի

Leave a Reply