Փոխամաձայնության հուշագրի ստորագրում

Փոխամաձայնության հուշագրի ստորագրում

ՏԵՄՊՈՒՍԻ ESPAQ ծրագիրի ամփոփիչ համաժողովը մեկնարկեց «Ազգային ուսանողական փորձագիտական խմբի» ստեղծման փոխամաձայնության հուշագրի ստորագրումամբ՝ 8 հայկական գործընկերների մասնակցությամբ`ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավաժական համալսարան, Ճարտարապետության և շինարարության հայկական ազգային համալսարան, ինչպես նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիա, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ։ Համաժողովին ներկա էին բարձրագույն կրթության ոլորտի շահակից կառույցների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԵՄ 5 անդամ պետություններից՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Ռումինիա։

Կարևորելով ուսանողների դերը հաստատության որակի ապահովման գործընթացում փոխհամաձայնության հուշագրի արդյունքում ստեղծված Ազգային ուսանողական փորձագիտական խումբը կնպաստի որակի ապահովման գործընթացներում էլ ավելի մեծ թվով ուսանողների ներգրավմանը, նրանց դերի ակտիվացման մեխանիզմների մշակմանը, ուսանողների կողմից որակի գնահատմանն ու ապահովմանը, համագործակցության շարունակական զարգացմանը ինչպես նաև ուսանող-փորձագետների պատրաստմանը:

Նշենք, որ այս պահին Ազգային ուսանողական փորձագիտական խմբի անդամ են ՀԳՊԱ 3 ուսանողներ:

Ինչպե՞ս դառնալ ուսանող փորձագետ:

Ազգային ուսանողական փորձագիտական խմբի անդամակցության համար անհրաժեշտ է դառնալ ՀԳՊԱ ուսանողական համայնքի անդամ. ՀԳՊԱ ուսանողական համայնքը ուսանողական նախաձեռնություն է որը համակարգվում է ՀԳՊԱ ՈԱ բաժնի և Ուսումնամեթոդական մասի կողմից՝ նպատակ ունենալով լսելի դարձնել ուսանողների ձայնը հաստատության որակի ապահովման գործընթացներում: Հետագայում Ուսանողական համայնքի առավել ակտիվ ուսանողները կներկայացվեն Ազգային ուսանողական փորձագիտական խմբին՝ որպես փորձագետներ:

Նկարները՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի

Leave a Reply