ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

2017թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի հաստատմանը: Խորհուրդը  հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը:  Երկրորդ հարցը՝ բուհի  ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցն էր:

ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել  Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել  ՀԳՊԱ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը:

Խորհուրդը քննարկել է նաեւ ՀԳՊԱ  ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը: Որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի 27-ին, իսկ ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 1-ին:

Leave a Reply