ՀԳՊԱ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ

ՀԳՊԱ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

ա/գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում,

բ/ բուհում դասավանդման փորձ,

գ/ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա/ դիմում ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

բ/ անձը հաստատող փաստաթղթի պատճեն /լուսանկարի, բնակության վայրի նշագրումով էջերի/,

գ/ գունավոր լուսանկար 35×45 մմ չափի,

դ/ քաղվածք աշխատանքային գրկույկից,

ե/ ինքնակենսագրություն,

զ/ բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճեններ,

 է/ կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

ը/ հրատարակված գիտական, ստեղծագործական աշխատանքների, մասնակցած ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսների ցուցակ,

թ/ հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել սույն հրապարակումից մինչև 2017թ. նոյեմբերի 20 –ը (ներառյալ), ժամը 10-14-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀԳՊԱ խորհրդի քարտուղարին:

Հասցեն՝ ք.Երևան, Իսահակյան փող. 36, հեռ. 010-56-06-15, 010-56-07-86:

Մրցույթը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 1-ին ժամը 1100 – ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում /Իսահակյան 36, 2-րդ հարկ/:

ՀԳՊԱ հոգաբարձուների խորհուրդ

Leave a Reply