Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում

Ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատում

Ամփոփում

Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի առաջին կուրսի 77 ուսանողի շրջանում ընդունելության գործընթացի արդյունավետության գնահատման նպատակով անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները հիմնականում բավարարված են ՀԳՊԱ ընդունելության գործընթացից՝ փաստաթղթերի գրանցում, արվեստանոցային պայմաններ, նյութական ռեսուրսներ, դիմորդի գնահատման չափանիշեր և այլն:

Որպես ընդունելության գործընթացի թուլ կողմ ուսանողները նշում են, որ «Կոմպոզիցիա» առարկայի շրջանակներում տրված առաջադրանքը ամբողջովին կատարելու համար նախատեսված ժամանակը բավարար չէ: Չնայած ուսանողների հիմնական մասը լսարանային պայմանների վերաբերյալ հարցին դրական է պատասխանել, նրանք առաջարկում են բարելավել սեղանները և աթոռները, ինչպես նաև աշխատանքային սենյակներում տեղադրել օդորակիչներ, քանի որ շատ շոգ է և չեն կարողանում ամբողջությամբ կենտրոնանալ տրված առաջադրանքի վրա:

 

ՀԳՊԱ ՈԱ կենտրոն

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

05.10.2017

Leave a Reply