Դասընթացի արդյունավետության գնահատում

ԱՄՓՈՓՈՒՄ

2017թ. մայիս-հունիս ամիսներին ԵԳՊԱ ՈԱ կենտրոնը իրականացրել է հարցում «Գրաֆիկա» կրթական ծրագրի 1-3 կուրսերի 29 ուսանողների շրջանում «Գունանկար» առարկայի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Հարցումն իրականացվել է «Գունանկար» դասավանդող հետևյալ դասախոսների խմբերում՝ Արմեն Սավայան, Արայիկ Հովհաննիսյան:

Ուսանողները հիմնականում բավարարված են «Գունանկար» դասընթացից՝ գնահատման և դասավանդման մեթոդներ, պրակտիկա, դասընթացի շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաներ և այլն: Ուսանողները դասավանդող կազմի մասնագիտական և ոչ մասնագիտական հմտությունները գնահատել են հիմնականում գերազանց և լավ: Ուսանողները դասընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում են ավելացնել դասընթացին տրվող ժամերը, ավելացնել մոլբերտների թիվը, ինչպես նաև բարելավել լսարանային պայմանները:

 

ԵԳՊԱ ՈԱ կենտրոն

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

29.08.2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.