Դասընթացի արդյունավետության գնահատում

2017թ. ապրիլ-մայիս ամիսներին ԵԳՊԱ ՈԱ կենտրոնը իրականացրել է հարցում «Դիզայն» կրթական ծրագրի 1-3 կուրսերի 61 ուսանողների շրջանում «Գունանկար» առարկայի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Հարցումը իրականացվել է «Գունանկար» դասավանդող հետևյալ դասախոսների խմբերում՝ Սարո Գալենց, Սամվել Մարտիրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Հովհաննես Մալխասյան, Գոռ Պետրոսյան, Զարուհի Մանուկյան:

Ուսանողները հիմնականում բավարարված են «Գունանկար» դասընթացից՝ գնահատման և դասավանդման մեթոդներ, պրակտիկա, դասընթացի շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաներ և այլն: Ուսանողները դասավանդող կազմի մասնագիտական և ոչ մասնագիտական հմտությունները գնահատել են հիմնականում լավ և բավարար: Ուսանողները դասընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկում են առավել մատչելի բացատրել տրվող առաջադրանքները, կազմակերպել մասնագիտությանը համապատասխան պրակտիկա, բարելավել սանիտարահիգիենիկ և լսարանային պայմանները:

 

ԵԳՊԱ ՈԱ կենտրոն

Նունե Մինասյան; Մարիամ Հովհաննիսյան

11.07.2017

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.