Մրցույթի հայտարարություն

Մրցույթի հայտարարություն

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան  հայտարարում է մրցույթ

                            Կերպարվեստի ֆակուլտետի

  • Գեղանկարի և գծանկարի
  • Գրաֆիկայի

             Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի

  • Դիզայնի
  • Գծանկարի և գունանկարի

              Գյումրու   մասնաճյուղի

  • Գեղանկարի
  • Գրաֆիկայի
  • Կիրառական արվեստի և քանդակի
  • Հագուստի մոդելավորման
  • Կերպարվեստի պատմության և տեսության

ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:

        Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի /դոցենտի/ կամ դոկտորի /պրոֆեսորի/  գիտական աստիճան /կոչում/ ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն  5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:

        Հավակնորդները Ակադեմիայի գիտական քարտուղարին պետք է ներկայացնեն.

  • դիմում՝ հասցեագրված ռեկտորին.
  • կադրերի հաշվառման թերթիկ,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • համառոտ ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • գիտական աստիճանը  և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  • ստեղծագործական աշխատանքների արտատպությունների ալբոմը և մասնակցած ցուցահանդեսների ցուցակը:

Փաստաթղթերն  ընդունվում են  մինչև ս/թ օգոստոսի 20-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել  Ակադեմիայի գիտական քարտուղարին:

Հասցեն՝ Երևան, Իսահակյան 36 /ԵԳՊԱ/, հեռ.`/010/  56-07-86,  /091/75-60-89 :

Leave a Reply